Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Պատրաստի ուտեստները փչացնում են առողջությունը

Պատրաստի ուտեստները փչացնում են առողջությունը

 

Սուպերմարկետներում վաճառվող թանկ պատրաստի ուտեստները պարունակում են առավել շատ հագեցած ճարպեր և աղ, քան դրանց մատչելի տարբերակները: Նման եզրակացության են եկել Գլազգոյի համալսարանի գիտնականները:  Գիտնականներն առաջարկում են վնասակար մթերքների համար առանձին գնանշումներ սահմանել: Այս մասին տեղեկացնում են doctors.am կայքից:

 

Նրանք փորձարկել են Բրիտանիայի խոշորագույն սուպերմարկետներում առաջարկվող ամենաթանկ պատրաստի ուտեստները: Արդյունքում` մեկ ուտեստի մեջ հայտնաբերվել է հասուն մարդու ճարպերի օրական անհրաժեշտ չափաբաժնի 100%-ը, իսկ աղի 50%-ը:

 

Գիտնականների խոսքերով` մարդիկ կարծում են, որ թանկ ուտեստներն ավելի օգտակար են: Սակայն,օրինակ, պատրաստի լազանյան պարունակում է հագեցած ճարպի օրական չափաբաժնի 77%-ը, իսկ տնային պայմաններում պատրաստված լազանյան՝ 36%-ը:

 

Ըստ մասնագետների` այս ցուցանիշները մատնանշում են, որ պատրաստի ուտեստները վնասակար են առողջության համար:

 

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. http://www.upakovano.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ